Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

ՀՀԿ-ն՝ «փշերի» վրա

ՀՀԿ-ն՝ «փշերի» վրա
09.12.2016 | 01:02

Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու։ ՀՀԿ-ից փոխանցում են, որ ցուցակների մասին պատկերացումները, մեղմ ասած, խիստ մոտավոր են, ավելին, այսպես կոչված, ռեյտինգային ցուցակների մասով գուցե համընկնումներ լինեն, բայց համամասնական ցուցակի շուրջ ինտրիգը պահպանվում է։


Մեր աղբյուրի տեղեկացմամբ, այսօր բոլորն էլ սպասողական վիճակում են, ոչ ոք չգիտի՝ իր համար ցուցակում տեղ կլինի՞, թե՞ ոչ։ «Հաշվի առնելով նման հարցերում նախագահի խիստ անկանխատեսելի լինելը, ոչ մեկը չի կարող երաշխավորել, որ ինքը ցուցակում կլինի»,- ընդգծեց ՀՀԿ-ական մեր աղբյուրը, հավելելով, որ մինչև ցուցակները կազմելու վերջին օրը Սերժ Սարգսյանը ճշգրտումներ կանի դրանցում։ Այսինքն, ողջ ՀՀԿ-ն «փշերի» վրա է։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1783

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ